Դաշնամուր ֆրանսիական «Pleyel» ֆիրմայի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Ստեղնային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դաշնամուր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արտադրված է Ֆրանսիայում, 19-րդ դարի վերջին: Գործիքը շագանակագույն է, ստեղները փղոսկրից են: Դաշնամուրի վերևի հատվածում կա մեխով արված գրություն. «Արամ Խաչատրյան, 18.10.57թ»: Գրությունը իր ձեռքով արել է կոմպոզիտորը Բրազիլիայում՝ իր հեղինակային համերգների ժամանակ, երբ հրավիրված էր Մոստիջյանների տուն: Դաշնամուրը թանգարանին է նվիրել Տ.Մոստիջյանի դուստր տկն.Շիրինյանը Արգենտինայից 1988թ-ին: Գործիքը լավ է պահպանված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ` 1988թ. Նյութը՝  Փայտ Լայնություն (սմ)՝  38սմ Երկարություն (սմ)՝  1մ 44 սմ Բարձրություն (սմ)՝  1մ 8սմ Նվիրատու՝  Տ. Մոստիջյանի դուստր` տիկին Շիրինյանը Արգենտինայից, 1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2360 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-532