Դաշնամուրի մոտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Ռոբերտ Ֆալկը ռուսական ավանգարդի ամենավառ ներկայացուցիչներից է: 1964 թ. Երևանում բացվել է նրա ստեղծագործությունը լայնորեն ներկայացնող ցուցահանդես, որն առաջինն էր նկարչի հանդեպ ծավալված հալածանքի տարիներին։ Ռոբերտ Ֆալկը սկսել է իր ստեղծագործական ուղին «Բուբնովի վալետ» միավորման նկարիչների շրջանում: Նրանք ակտիվորեն յուրացնում էին Պոլ Սեզանի սկզբունքերը և ձևափոխում ժամանակակից արևմտյան վարպետների նվաճումները, հենվելով նաև ժողովրդական արվեստի վրա: Ֆալկի վաղ աշխատանքները, որոնց թվին է պատկանում նաև «Կինը դաշնամուրի մոտ» կտավը, գրավում են վեհաշունչ քնարականությամբ: Հետազոտողները նկարչի այդ ոճը որակում են որպես «քնարական կուբիզմ»: Ֆալկը յուրովի կերպափոխում է կուբիստական ձևերը, դրանց հիման վրա ստեղծում պլաստիկական նոր կառուցվածք, որը մշակում է իբրև յուրատեսակ երաժշտական թեմա վարիացիաներով: Երաժշտության դերը Ֆալկի կյանքում չափազանց մեծ էր, նրա ամեն մի նկար ստեղծվել է ոչ միայն կերպարվեստի, այլև հնչյունային հարմոնիայի կանոններով: «Կինը դաշնամուրի մոտ» դիմանկարում նույնպես գերիշխում են կուբիստական ձևերի երաժշտական ռիթմիկան ու անկյունագծերը. դա ակնհայտ է բնորդուհու գլխի թեքվածքի, իրանի և ձեռքերի շարժման, գլխանոցի ծալքերի կորագծերի, նույնիսկ պատկերի գունային լուծման շնորհիվ: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Ֆալկ Ռոբերտ Ռաֆայելովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  11627 Բաժնեհաշվառանիշ՝  4735