Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնի շեղբը բրոնզից է: Շեղբը երկսայր է, կենտրոնով դեպի ծայրը անցնում են մեկից ավելի նեղ ելուստներ և ակոսներ: Դրանք կոթառի մոտ տարածվում են դեպի աջ և ձախ: Կոթառը երկու կողմից սնամեջ է, գլխիկը ունի բրգաձև կառուցվածք, որը ևս սնամեջ է: Մակերեսը ծածկված է կանաչ պատինայի շերտով: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կապան, Շահումյանի հնավայր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.Ա. 9-8-րդ դարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման ժամանակը՝  2013 թվական Նվիրատու՝  Արտակ Գնունի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-8158 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1867