Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույն պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը սրածայր է, երկսայր, դաստակը պատված է արծաթյա թիթեղով, բռնակը շեղբին միացված է երկու գամերի միջոցով, որոնց ծայրերը գմբեթաձև ելուստի նման դուրս են գալիս դաստակից: Շեղբն ունի ակոս՝ արյան հոսքի համար: Վրան կա նաև զարդի փորագրություն:Պատյանը փայտյա երկու շերտեր են,որը պատված է արծաթյա թիթեղներով: Ծայրը գմբեթաձև կլոր է: Զարդանախշումը կատարված է փորագրման և սևադապատման միջոցով: Պատկերված են բուսական զարդամոտիվներ: Երկարություն (սմ)՝  57,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  829 Հայտնաբերման ժամանակը՝  14.0.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2635/27 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-455