Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի միաձույլ խողովակաձև դաստակ, երկար հետզհետե նեղացող և սրված ծայրեր: Շեղբի երկու երեսին արված են երկուական ուղղահայաց ելունդներ, որոնք միաձուլվում են շեղբի ծայրամասերում: Կիսագնդաձև գլխիկը եզրերում երեսպատված է բրոնզե շրջանաձև թիթեղով, որի վրա առկա են գամերի ամրացման համար անցքեր: Գլխիկի կենտրոնով անցնում է նեղ, ժապավենաձև կամրջակ: Ծայրակալն ունի կլոր տեսք, որը ստորին մասում ավարտվում է կլոր վրան երկու անցքերով վերջավորությամբ: Ծայրակալի մի երեսին արված են եռանկյունաձև հանվածքներ: Երկարություն (սմ)՝  29, 7 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, N 3 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դդ. Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1978 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  266/20 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-6