Դաշույն՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը կազմված է ոճավորված կոթառից և սրածայր, երկսայր պողպատե շեղբից: Պատյանը նույնպես սրածայր է և ավարտվում է ոճավորված գնդաձև ելուստով, որի մակերեսը դրվագված է համաչափ դասավորված զույգ տերևներով: Կոթառի և պատյանի արտաքին մակերեսը մի կողմից սևադապատ է, մյուս կողմից՝ դրվագված բուսական զարդանախշերով: Այսպիսի դաշույներ կրել են տոնական հագուստի վրայից, որպես տարազի մաս: Պատյանի վերնամասում, մի երեսին արաբատառ գրություն կա և 1895 թ.: Պատկանել է Մելս Քոթանջյանի պապին՝ Վալտեր Եսայանին, որը ժառանգել է իր հորից՝ Նիկոլ Եսայանից, նա էլ իր հերթին՝ իր հորից՝ Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ Արտեմ Եսայանից (ծնված 1868 թ.): Լայնություն (սմ)՝  5,5 սմ Երկարություն (սմ)՝  50 սմ Նյութը՝  Արծաթ, պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17672