Դաշույն պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շեղբից և դաստակից: Շեղբը երկսայր է, սրածայր, ունի ակոս՝ արյան հոսքի փորագրման և սևադապատման միջոցով:: Դաստակը եղջյուրից է, գամերի միջոցով միանում է պողպատին: Պատյանը ներսի մասից փայտից է, որը պատված է սև կաշվով: Իսկ արտաքին մակերեսի մեծ մասը արծաթապատ է: Պատյանն ավարտվում է արծաթյա գմբեթաձև ելուստով : Արծաթյա մասի աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է: Պատկերված են բուսանախշեր: Ունի կախելու համար կլոր օղակ:Պատյանի չզարդանախշված մասում կա արաբատառ գրություն: Լայնություն (սմ)՝  դաշույնը` 5 պատյանը` 5,4 Երկարություն (սմ)՝  դաշույնը` 45 պատյանը` 37,5 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, փայտ, պողպատ, եղջյուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  20.01.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4120/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-532