Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ: Մատենագրական հետազոտություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դաւիթ Անյաղթի խնդիրը նոր լուսաբանութեամբ: Մատենագրական հետազոտութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Մանանդեան. Դաւիթ Անյաղթի խնդիրը նոր լուսաբանութեամբ: Մատենագրական հետազոտութիւն. «Ուսումնասիրութիւն Դաւիթ Հարքացի փիլիսոփային վերագրուած իմաստասիրական երկերի». (Արտատպ. «Արարատ» ամսագրից 1904, փետր., յունիս, յուլիս). - Վաղարշապատ, 1904, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի բանաստեղծ Յովհ. Թումանեանցին Յ. Մանանդեանից. Սբ. Էջմ. 1904 VI/16»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 39-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կտրտված են միայն 1-8 էջերը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, առաջին կազմերեսը պատռված է: Հեղինակ՝  Մանանդյան Հ. Էջ՝  39 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/309