Դավիթ Բեկ: Պատմական վեպ, 1722-1728

Դավիթ Բեկ: Պատմական վեպ, 1722-1728

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դաւիթ Բէկ: Պատմական վէպ, 1722-1728 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Րաֆֆի. Դաւիթ Բէկ: Պատմական վէպ, 1722-1728: Առաջին, երկրորդ եւ երրորդ գիրք. - Թիֆլիս, 1890, տպարան «Արօր» Տ. Նազարեանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսների հիմնական հատվածը պատված է մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով գործվածքով, եզրերը պատված են բալագույն մաշկալաթով: Առաջին կազմերեսի կենտրոնում դրոշմված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, սրա ներքևում մանուշակագույն թանաքով դրոշմ՝ «Այրի Աննա Րաֆֆի Մելիք-Յակոբեան»: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները հասարակ մատիտով: Գիրքը վերականգնված է, կռնակը և կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Րաֆֆի Էջ՝  763 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, մաշկալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/43