«Դարբնոց»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դարբնոցը աղյուսից պատրաստված շինություն է, որը ձախ կողմից ունի երկու եռանկյունաձև կամարներ: Դարբնոցի ներսում փայտյա սյուներ կան, որոնցից մեկին ամրացված է լվացարան: Կենտրոնում քարերից պատրաստված վառարանն է, որի մեջ դարբինը թրծում է մետաղը: Նրանից մի փոքր այն կողմ կոճղի վրա դրված է զնդանը, որի մոտ մուրճը ձեռքին կանգնած է գլխաշոր կապած օգնականը: Դարբնոցում ակս ու այնտեղ դրված են դույլեր, տակառ, պարաններ: Դարբնոցում կան ևս երկու տղամարդ, որոնցից մեկը կանգնած է, իսկ մյուսը՝ նստել է, հենված սյունին: Նկարի ներքևում պատկերված են բնության տեսարաններ:Ձախից ներքևում մատիտով ռուսերեն գրված է «Эривань. Кузница». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  44, 6 x 36 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-8