Դարպաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մետաղե դարպաս, եռագույն, երկփեղկ, ունի մի մեծ և մի փոքր բռնակներ (երկուսն էլ թեք), փոստարկղի անցք։ Դարպասը եռամաս է. վերևինը ուղղահայաց է երկու ներքևի մասերին, որոնց մեջ կան սև շրջանակով, բաց գունավորմամբ, շեղանկյունաձև, ներկված զարդեր՝ կենտրոնում վարդյակ։ Շրջանակը և դարպասի մյուս մուգ ներկված մասերը վերադիր են։ Դարպասը ներկված է շեղանկյան գույնից համեմատաբար ավելի մուգ երանգով։ Դարպասի վերևում կա կամարաձև շրջանակ, որը ցանցկեն է և ներքևի մասում կա ուղղանկյուն զարդաշերտ՝ բուսական երկրաչափական նախշերով։ Ցանցի վրա կա համար՝ 90։ Դարպասը գտնվում է քարե կամարաձև շրջանակի մեջ, որի կենտրոնում կա զարդաքանդակ։ Երևում են ջրատար խողովակները, վերևում՝ զարդաբուն։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/22 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178