Դեկորատիվ ծաղկաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Դեկորատիվ ծաղկաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեկորատիվ ապակե ծաղկամանը 6 կտորից է, որոնք դասավորված են իրար վրա։ ա/ Հիմքը՝ ներքևից նեղացող երկարավուն ծաղկաման է, որի վրա պատկերված են 3 ուռուցիկ տերևներ։ Վրան ունի դեղնավուն ելուստներ։ Տերևներից յուրաքանչյուրի գլխին աստղանման 3 ուռուցիկ բուսազարդանախշեր են արված: բ/ Հիմքի վրա դրված է ծաղկամանի 2-րդ կտորը, որը ծաղկաթերթ հիշեցնող ափսե է և ունի զիգզագաձև, դեղին բոլորագիծ: գ/ Ափսեի մեջ տեղադրված են իրար վրա դրված ապակե մեծ ու փոքր գնդեր: Գունդն ակոս ունի, որի մեջ ծաղկանման ուռուցիկ զարդանախշեր են արված, որոնցից վերև՝ գնդի վերին հատվածում եզերող ուռուցիկ, զիգզագաձև բոլորագիծ է ձգվում: ե/ Ափսեի մեջ տեղավորված ծաղկամանի վերջին կտորը եռակողմ, տերևանման քանդակ է, որն իր վրա ունի դեղնավուն ելուստներ: Հեղինակ՝  Հ .Մխիթարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  Ապակի Տրամագիծ (սմ)՝  Բերանի տրամ.` 34սմ, հատակի տրամ.`30սմ Բարձրություն (սմ)՝  115 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4669/1 ա-ե Բաժնեհաշվառանիշ՝  Ա-99