Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/այլաբանական
Բնօրինակի անվանում՝
«Ընտանիք»
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կոմպոզիցիան հիշեցնում է ծառ և բաղկացած է 2 իրար հետ միացրած մասերից, որոնք գտնվում են մեկ ելուստավոր պատվանդանի վրա: Կենտրոնական տեղն են զբաղեցնում իրար մեջքով կանգնած հոր և մոր ֆիգուրները: Հոր գլուխը քիչ բարձր է, նուրբ, ձգված դիմագծերով, հարթ կտրված ծնոտով, լայն ճակատով, ճկված քթով բարձրացրած ռունգերով, լայն բերանով և հաստ շուրթերով: Ճակատի տակ երևում են կիսախուփ կոպեր: Մոր դեմքն ավելի արտահայտիչ է: Ներքևում գտնվում են 2 շարքերով նստած երեխաների ֆիգուրները: Նրանց դեմքերը նմանօրինակ են: Ձեռքերն ու ոտերը շատ բարակ են, վերջավորությունները՝ սիմետրիկ, ներքևի շարքում 6, վերևում՝ 5 հոգի: Երեսների, մարմինների, ոտքերի և ձեռքերի մակերեսները հարթ են, իսկ մազերն ու հագուստը՝ փորագրված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏանզանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Նյութը՝ փայտ, էպոնիտԲարձրություն (սմ)՝ 36Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4712/16
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-7