Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Իր կառուցվածքով մարդկային ֆիգուրի է նմանվում, որի վրա գորշ, սպիտակ, դեղնավուն ջնարակով արված նկարազարդումներն ունեն տարբեր բովանդակություններ: Ընդհանուր կեցվածքով եռադեմք ֆիգուր է, որն ավարտվում է ալիքաձև շուրթեր ունեցող գլխիկով: Գնդաձև իրանի զույգ կողմերը ներս են ճկված, իսկ այդ հատվածում պատկերված է մեկ դեմք, մյուս կողմից՝ կանացի ֆիգուր, որը ձեռքերի վրա պահել է մի ձուկ: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ. Նյութը՝  հրակավ, անգոբ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  60 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/4-3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/4-3