Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղահայաց կոմպոզիցիան ամրացված է կլորավուն անկյուններով եռանկյունաձև պատվանդանի վրա: Վերևի աջ անկյունում մոր գլուխն է՝ մտախոհ արտահայտությամբ: Նրանից ներքև երկու երեխաներ են, որոնցից մեկը քիչ վերևում է: Երկուսն էլ մի ձեռքով գրկել են մոր պարանոցը, իսկ մյուսով բռնել են իրենց մեջտեղում գտնվող ծառից: Դրանից ներքև 3 երեխաների ֆիգուրներ են, որոնց երեսները նմանօրինակ են՝ արտահայտված այտոսկրերով, հաստ, մեծ շրթունքներով: Երեխաների գլուխները քանդակված են 3 անգամ փոքր չափերով, քան մոր գլուխը: Ֆիգուրների մազերը և հագուստը փորագրազարդ են, իսկ մնացած մասերն ունեն փայլուն հարթ մակերես: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  էբոնիտե փայտ Բարձրություն (սմ)՝  35 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7