Դեկորատիվ պնակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձր հաստ պատերով, դուրս փռված պսակով և օղակաձև նստուկով: Կաթնավուն հիմնագույնի վրա՝ կտուցին օձ պահած թևատարած սիրամարգ՝ պատշգամբի բազրիքին կանգնած, նռնենիներով շրջապատված: Եզրազարդված՝ կապույտ շրջագծերի մեջ մուգ կանաչ ոճավորված զարդանախշերով: Հատակին՝ հունատառ արձանագրություն. / I. ‹‹Քյոթահիա››, II Աթենք, III N 21՝ IV, MADE IN GREECE /: Ունի փոքր անցք՝ նախատեսված պատին կախելու համար: Տրամագիծ (սմ)՝  բերանի՝ 21, հատակի՝ 11.8 Նյութը՝  հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. I կես Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8232/13 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-169