Դեկորատիվ սափոր «Խորոզ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սափորը պատրաստված է մոխրագույն կավից՝ թռչնի տեսքով, իսկ բռնակը ձկներ է հիշեցնում: Սափորն ունի հարթ հատակ, ուռուցիկ իրան: Իրանի վրա փորագրման եղանակով պատկերված են հինգ աղջիկներ, որոնք ձեռքերում պահում են սափորներ, գավաթներ, թռչուններ: Պարանոցին ունի ելուստավոր զարդագոտի: Հեղինակ՝  Հռիփսիմե Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նյութը՝  կավ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2020/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-242/1