Դեկորատիվ սկուտեղ «Տարվա եղանակներ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կորացող պատերով սկուտեղ է: Մակերեսը զարդանախշված է փորագրման եղանակով: Սկուտեղի կենտրոնում պատկերված են չորս կանացի գլուխներ, որոնք խորհրդանշում են տարվա չորս եղանակները (աղջնակ՝ գարուն, երիտասարդ աղջիկ՝ ամառ, հասուն կին՝ աշուն, ծեր կին՝ ձմեռ): Սկուտեղը գունազարդված է կարմիր, երկնագույն ներկերով: Հեղինակ՝  Հռիփսիմե Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Նյութը՝  շամոտ Տրամագիծ (սմ)՝  42 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  368/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-69/1