Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Բնօրինակի անվանում՝  «Առաջնորդի ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ)Դեկորատիվ սև, փայլուն մակերեսով, լայն շեղբով, երկար դաստակով, որը շեղբին միանում է զիգզագազարդ բոլորագոտիով: Դաստակի վերջույթին ամրացված է քանդակազարդ կանացի գլուխ: Երկարավուն դեմքն ունի հանգիստ արտահայտություն, լայն ճակատ, ներս ընկած աչքեր, սրածայր քիթ, հաստ շուրթերով լայն բերան, ուռուցիկ այտեր: Ականջներին ամրացված են կաթիլանման երկար զարդեր: Քանդակված են նաև ուսերը, մինչև կուրծքը, որը ծածկված է ցանցանման հագուստով: Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70 ական թթ. Նյութը՝  էբոնիտե փայտ Երկարություն (սմ)՝  բ-86 Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/11 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7