Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  «Զինվորական ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ)Դեկորատիվ սուրը լայն, երկար շեղբով է, դաստակը կարճ է, նման է շրջված հատած կոնի՝ զարդարված զույգ զիգզագներով: Այն պատվանդան է ծառայում քանդակի համար: Քանդակը զինվորի ֆիգուր է, կանգնած, աջ ոտքը քիչ առաջ , կիսամերկ է, հագուստը ծածկում է աջ ուսը, կոնքամասը և ձախ ոտքը՝ մինչև ծունկը: Մազերն ամուր հավաքված են և կապված հետևամասում: Ճակատը լայն է, նրա վրա իջնում է մազափունջը: Այտերը քիչ ուռուցիկ են, քիթը՝ լայն, սրածայր, շուրթերը՝ հաստ : Կրծքին ունի լայն մանյակ, որին միանում են ականջից իջնող երկար զարդեր: Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 թ. Նյութը՝  էբոնիտե փայտ Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Երկարություն (սմ)՝  բ-92 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/6բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7