Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Փայտ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
բ)Դեկորատիվ սուր, փայլուն մակերեսով, երկար ու լայն շեղբով, հատած կոնի նմանվող դաստակով, որը ծառայում է որպես քանդակի պատվանդան: Դաստակի վերջույթին ամրացված է կնոջ ֆիգուր, ուղիղ կանգնած, անշարժ, ձեռքերը դրված փորից ներքև, կիսամերկ է, երևում են լավ արտահայտված ստինքները, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները: Երկարավուն դեմքն ունի խաղաղ արտահայտություն, լայն ճակատ, խորը աչքեր, լայն ու տափակ քիթ, հաստ շուրթերով լայն բերան, ուռուցիկ այտեր: Ականջներին ամրացված են կաթիլանման երկար զարդեր: Քանդակված են նաև ուսերը, մինչև կուրծքը, որը ծածկված է ցանցանման հագուստով:
Տրամագիծ (սմ)՝ 5,5Նյութը՝ ՓայտՀայտնաբերման վայրը՝ ՏանզանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-70 ական թթ.Հայտնաբերման ժամանակը՝ 1984 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4712/7 բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-7