Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Փայտ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ)Դեկորատիվ սուր, փայլուն մակերեսով, երկար ու լայն շեղբով, հատած կոնի նմանվող դաստակով, որը ծառայում է որպես քանդակի պատվանդան: Դաստակի վերջույթին ամրացված է կնոջ ֆիգուր, ուղիղ կանգնած, անշարժ, ձեռքերը դրված փորից ներքև, կիսամերկ է, երևում են լավ արտահայտված ստինքները, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները: Երկարավուն դեմքն ունի խաղաղ արտահայտություն, լայն ճակատ, խորը աչքեր, լայն ու տափակ քիթ, հաստ շուրթերով լայն բերան, ուռուցիկ այտեր: Ականջներին ամրացված են կաթիլանման երկար զարդեր: Քանդակված են նաև ուսերը, մինչև կուրծքը, որը ծածկված է ցանցանման հագուստով: Տրամագիծ (սմ)՝  5,5 Նյութը՝  Փայտ Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70 ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/7 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7