Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Բնօրինակի անվանում՝  «Առաջնորդի ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա)Դեկորատիվ սուր, երկար ու լայն շողբով, դաստակը կարճ է՝ հատած կոնի նման, որը պատվանդան է ծառայում դեկորատիվ քանդակի համար: Քանդակը զինվորի ֆիգուր է՝ ուղիղ կանգնած, պատրաստվում է առաջ դնելու աջ ոտքը: Մի ձեռքով բռնել է վահանը, մյուսով պետք է բռնած լիներ նիզակը, որը բացակայում է: Երկարավուն դեմքն ունի զուսպ արտահայտություն, լայն ճակատի վրա ուղղահայաց իջնում է մազափունջը, աչքերը հարթ են, վերին կոպը՝ ուռուցիկ, լայն ու հաստ շուրթերով, ուռուցիկ այտերով: Երկար ականջազարդերը իջնում են մինչև «ուսերը»՝ պատվանդանը: Վահանն առանձին փայտից է պատրաստված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  էբոնիտե փայտ Երկարություն (սմ)՝  ա-95 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/7 ա, Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7