Դեկորատիվ սրեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Բնօրինակի անվանում՝  «Առաջնորդի ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա)Դեկորատիվ սև, փայլուն մակերեսով, լայն շեղբով, երկար դաստակով, որը շեղբին միանում է տափակ ու լայն, ակոսազարդ բոլորագոտով: Դաստակի վերջում ամրացված է շեղանկյունազարդ ձվաձև բոլորագոտի, որը պատվանդան է ծառայում «տղամարդու գլուխ» քանդակի համար: Երկարավուն դեմքն ունի խոժոռ, արտահայտված, լայն ճակատ, որի վրա ուղղահայաց իջնում է մազափունջը: Աչքերը խորն են, վերին կոպը՝ ուռուցիկ, լայն ու հաստ շուրթերով, ուռուցիկ այտերով: Ականջներին ամրացված են երկար զարդեր, որոնք ուղղահայաց իջնում են վզի երկարությամբ և հասնում են մինչև «ուսերը»՝ դաստակի ձվաձև բոլորագոտին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Նյութը՝  էբոնիտե փայտ Երկարություն (սմ)՝  ա-93 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/8 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7