Դերասանուհի Յ.Կ.Բորիսովայի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  …, Լուսիկ Սարյան, խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Բորիսովա Յուլյա Կոնստանտինովնա, Մարտիրոս Սարյան, Սարյանի կողքին մի տղամարդ և ևս մի կին: Կանգնած են ավեստանոցում, պատերից կախված են վարպետի նկարները: Առջևում կանգնած տղամարդը մուգ կոստյում-տաբատով, ձեռքերը մեջքին խաչած, կիսադեմ, Լուսիկի հագին մուգ գույնի շրջազգեստ ՝ տակից բաց գույնի օձիքով վերնաշապիկ, բաց գույնի վերնահագուստ (Լուսիկի թիկունքում կանգնած է սևահեր մի կին), կողքին՝ Բորիսովա Յուլյա Կոնստանտինովնան բաց գույնի վերնահագուստով, գծավոր փեշերով կիսաշրջազգեստ, ձեռքերը կրծքին խաչված, վարպետը մուգ գույնի կոստյում-տաբատով՝ ձախ ձեռքը առաջ մեկնած, կողքի տղամարդը բաց գույնի կոստյում-տաբատով, ձախ ձեռքը տաբատի գրպանը, նրա կողքին՝ մի կին. բաց գույնի բլուզով, մուգ կիսաշրջազգեստ , ձախ թևատակին մուգ գույնի կլաչ: Դարձերեսին Լուսիկ Սարյանի ռուսերեն գրությունը. «Фото с Борисовой Юлией Константиновной. 31/III 62» Նյութը՝  Թուղթ, սև-սպիտակ Չափս՝  10 x 14,5 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-1456/ Լ-235