Դիլիջանի արգելոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1999 թ. ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ` նվիրված «Եվրոպա: Ազգային արգելոցներ» թեմային, որի վրա պատկերված է Դիլիջանի արգելոցը: Դիլիջանի պետական արգելոցը գտնվում է Իջևանի շրջանում: Զբաղեցնում է մոտ 24000 հա տարածություն: Կազմակերպվել է 1958 թ.: Հիմնական ծառատեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, լորենին: Արգելոցում են III դ. մնացորդ կարմրածառի պուրակները: Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են՝ գորշ այծ, այծյամ, անտառային կատու, աղվես, լուսան: Թռչուններից՝ ցախաքլոր, կեռնեխ, լեռնային հնդկահավ: Արգելոցի տարածքում են գտնվում Պարզ և Տզրկաց լճերը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Եվրոպա: Ազգային արգելոցներ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  512-Նամ.