Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Մետաղյա բռնակներով քառանկյուն զամբյուղի կենտրանում վառված տախտակի, մորթու ու կարմիր ապակու շերտի վրատեղադրված է կորընթաձեւ հայելափայլ ապակու կեսը, որի մյուս կեսը ուղղհայաց կանգնած է հետեւում, հենած սպիտակ տախտակին: Պառկած մասում տեղադրված է տղամարդու պլաստմասե գլուխ, կոտրած քթով, թիթեղյա պսակով, արհեստական ճանճերով, ինչպես նաեւ պլաստմասե դաստակ, որի ափի մեջ քարե ձու եւ չոր վարդ կա: Զամբյուղի խորքում, ձախ մասում, տեղադրված է Ֆայումի դիմանկարի վերատպություն փայտի շրջանակով: Դիմանկարի ստորին մասում դրված են տոնածառի ապակյա գունդ, դիպակ, կոն, պղնձալարի կտոր մեկուսիչներով եւ չինական հովանովի բռնակ: Զամբյուղի աջ մասում, եզրին տեղադրված է խեցեղեն տղամարդու գլուխ, վրան նավթի լամպ, որի ապակին անցքի միջից զամբյուղից դուրս է գալիս: Զամբյուղի ներքեւի մասը երիզված է սեւ ժանյակով
Հեղինակ՝ Ս.Փարաջանով /1924-1990/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1989Չափս՝ 54 x 41 x 90 սմՆյութը՝ մետաղ,փայտ,ապակի,մորթի,պլաստմասսաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
14