Դիկտատոր

Դիկտատոր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Մետաղյա բռնակներով քառանկյուն զամբյուղի կենտրանում վառված տախտակի, մորթու ու կարմիր ապակու շերտի վրատեղադրված է կորընթաձեւ հայելափայլ ապակու կեսը, որի մյուս կեսը ուղղհայաց կանգնած է հետեւում, հենած սպիտակ տախտակին: Պառկած մասում տեղադրված է տղամարդու պլաստմասե գլուխ, կոտրած քթով, թիթեղյա պսակով, արհեստական ճանճերով, ինչպես նաեւ պլաստմասե դաստակ, որի ափի մեջ քարե ձու եւ չոր վարդ կա: Զամբյուղի խորքում, ձախ մասում, տեղադրված է Ֆայումի դիմանկարի վերատպություն փայտի շրջանակով: Դիմանկարի ստորին մասում դրված են տոնածառի ապակյա գունդ, դիպակ, կոն, պղնձալարի կտոր մեկուսիչներով եւ չինական հովանովի բռնակ: Զամբյուղի աջ մասում, եզրին տեղադրված է խեցեղեն տղամարդու գլուխ, վրան նավթի լամպ, որի ապակին անցքի միջից զամբյուղից դուրս է գալիս: Զամբյուղի ներքեւի մասը երիզված է սեւ ժանյակով Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 Չափս՝  54 x 41 x 90 սմ Նյութը՝  մետաղ,փայտ,ապակի,մորթի,պլաստմասսա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  14