Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կարմիր փայտից, ուռուցիկ է և ունի լայն եզրագոտի, որը պատված է զիգզագաձև փորագրված նախշերով: Եզրագոտուց վերև, զիգզագաձև շրջանակի մեջ առնված է դիմակի դիմային մասը: Աչքերի և բերանի տեղերը արտահայտված են ճեղքերով: Ունքերը կամարաձև են, ներկված սև ներկով: Քիթը երկար է, ծայրում տափակ, կոպերը ուռուցիկ են, ներկված սև ներկով: Այտերին և ճակատին արված թեք փորագրված գծանախշերը նույնպես լցված են սև ներկով: Եզրագոտին ավարտվում է լայն փորագրված շերտով, որի վրա եղջյուրներ են՟ երկուսը առջևում մեծ, իսկ երկուսը ետևի մասում, ավելի փոքր: Հետևի եղջյուրների միջև եռանկյունաձև կիսաօղակ է քանդակված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  63 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/14 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7