Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիմաքանդակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է կարմիր փայտից: Ուռուցիկ է, եզրագոտին պատված է եռանկյունաձև զարդանախշերով, որոնք իրենց հերթին ծածկված են իրար զուգահեռ գծանախշով: Եզրագոտին վերևի մասում ավարտվում է ուռուցիկ ու հաստ շերտով, որը դիմակի մազերն են ներկայացնում: Այդ հատվածի վրա չորս եղջյուրներ են արված: Բերանը և աչքերը արտահայտված են ճեղքերով, քիթը երկար է ու տափակ, շրթունքները՟ հաստ: Ունքերը կամարակապ են ու փորագրված, ճակատին ու այտերին փորագրված է եռանկյունաձև զարդաքանդակներ:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏանզանիաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970թ.Նյութը՝ փայտԼայնություն (սմ)՝ 27Երկարություն (սմ)՝ 68Հայտնաբերման ժամանակը՝ 1984 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4712/12
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-7