Դիպլոմ՝ Սիրանուշ Խաչատուրի Զիրոյանի (Կենդանաբան-մանկավարժ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Դիպլոմ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պետական համալսարանի Նոր Բայազետցի Սիրանուշ Խաչատուրի Զիրոյանին տրված դիպլոմն է, որի ձախ կողմում-տպատառ և ձեռագիր վավերացված. Ս.Խ.Զիրոյանը (ծնվ. 1908 թ.) վերջացրել է ՀՍԽՀ Պետ.Համալսարանի կենսանաբանական ֆակ-ի կենդանաբանական բաժինը: Պաշտպանել է « Թոխմախան գյոլի կլադոցերների և կոպեպոդների ֆաունան» թեման: Նշված են հանրակրթական 1-31 առարկաները: Վերջում՝ ռեկտորի, դեկանի, քարտուղարի ստորագրությունները:«7 հուլիսի 1936 թ. Յերեվան» տարեթիվը: Կենտրոնում (ներքևը) ֆոտոլուսանկարն է: Վերևում՝ թիվ 96: Աջ կողմում՝ վերոհիշյալը ռուսերեն լեզվով: Երկու էջերը ընդգրկված են ընդհանուր շրջանակի մեջ, անկյուններում՝ մուրճ ու մանգաղ: Նյութը՝  Թուղթ,թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Յերեվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  7 հուլիսի 1936 թ. Չափս՝  38,5 x 56,5 Նվիրատու՝  Խաչիկ Զիրոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3389 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆՊԲ 350