Դիվան հայոց պատմության: Գիրք ԺԱ: Սիմեոն Կաթողիկոսի Հիշատակարանը: Մաս III - վերջին (1777-79)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք ԺԱ: Սիմէոն Կաթուղիկոսի Յիշատակարանը: Մասն III - վերջին (1777-79) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ Աղանեանց, Ա. քահ. Դիւան հայոց պատմութեան: Գիրք ԺԱ: Սիմէոն Կաթուղիկոսի Յիշատակարանը: Մասն III - վերջին (1777-79). Յաւելուածներով եւ ծանօթութիւններով. Հնդկահայերի Հանրագրի արտատիպով. - Թիֆլիս, 1913, տպարան Ն. Աղանեանցի: Շապիկը սպիտակավուն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ և սիրելի պ. Յովհաննէս Թումանեանցին Գիւտ ա.ք. Աղանեանից: 6 Հոկտ. 1913 Թիֆլիս»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և սյունակներ 65-66-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Գրքի սկզբում կա 1 թերթ ֆաքսիմիլե՝ Հնդկահայերի հանրագրի արտատիպով: Էջագրությունը կատարված է սյունակներով: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթև մաշված են: Էջ՝  /4/, 504 սյնկ., 1 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  28 Կազմող՝  Աղանյան Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-13