Դուդուկ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մունդշտուկային խմբին պատկանող փայտե փողային նվագարան է: Ունի ուղիղ, երկար փող, որը փչանցքի մասում փքուն է, գնդաձև, իսկ դեպի ներքև՝ թեթևակի լայնացող: Փողի երեսի կողմում բացված է 7 ձայնանցք՝ հավասարաչափ հեռավորությամբ դասավորված, իսկ հակառակ կողմում՝ 1: Ուռուցիկ փչանցքից ներքև փայտյա փողը նեղանում է և երիզվում նեղ, փայտե երիզով: Վարպետ՝  վարպետ Խաչիկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Մարտակերտի շրջ. Պողոսագյուղ գյուղ Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  27.5 Տրամագիծ (սմ)՝  1.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7887/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-178