Դուդուկ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մունդշտուկային խմբին պատկանող փայտե փողային նվագարան է: Ուղղաձիգ փողի երեսի կողմում կա 9, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Փողը բերանի մասում ունի քիչ ուռուցիկություն, որի մեջ հագցվում է եղեգնից մունդշտուկը: Փողի ամբողջ երկարությամբ փորագիր եզրագոտիներ են արված: Վարպետ՝  Կոլյա Դանիելի Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ, եղեգն Երկարություն (սմ)՝  33.4 Տրամագիծ (սմ)՝  1*1.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4848/6 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-128