Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Դուդուկ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
ա) Փայտե փողային նվագարան է, ունի երկարավուն, բաց փող: Փողը բաղկացած է 3 մասից և մունդշտուկից: Պատյանում հեշտ տեղավորելու համար հարակից մասերն իրարից անջատվում են: Փողի վերևի մասը քիչ ուռուցիկ է: Դրա վրա 6 շրջագոտի է փորված, կենտրոնում մի քիչ նեղացող, հետո՝ նորից լայնացող: Վրան խորը փորվածքներ ունի. այս վերևի մասը 5.5 սմ է, որը հագնում է երկրորդ մասին: Փողի երկրորդ մասի երկարությունը 19.8 սմ է, երկար ու գլանաձև փող է, երեսի մասում 7 ձայնարտադրման անցք կան:
բ) Պատյանը բացվող, 2 մասից բաղկացած կաշվե տուփ է, փականը՝ պղնձից: Ներսի կողմից պատած է թույլ, կապտա-կանաչավուն երանգի կտորով, մի կողմում նվագարանը տեղավորելու համար բաժիններ են արված:
Հեղինակ՝ Ռ. ՄանուկյանՆյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ փողի՝ 33, մունդշտ.՝ 9.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/16 ա, բ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174