Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Դուռը երկփեղկ է։ Ստորին փայտյա հատվածի վրա արված են երկթեք վերադիր քառակող պատկերներ, որոնք ամփոփված են շրջանակի մեջ։ Վերին շրջանակը ապակեպատ է, ունի բուսանախշ պատկերող մետաղացանց։ Դռան գլխամասը անշարժ է, ապակեպատ։ Մետաղացանցի վրա բուսական զարդանախշեր են պատկերված։ Դռան առաջ հարթ սանդղակն է, որի եզրերի ճաղաշարերի վրա արված են նշաձև բուսական զարդանախշեր։ Տունը տուֆակերտ է։ Տան մի եզրից իջնում է ջրատար խողովակը։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/21 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176