Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է երկաթյա դուռ։ Դուռը երկփեղկանի է։ Ստորին մետաղյա հատվածի վրա գեղեցիկ զարդանախշեր են արված, որոնք բնորոշ են ուրարտական ժամանակաշրջանին։ Զինանշանի տեսք ունեցող հատվածներում պատկերված են առյուծաքանդակներ։ Դռան վերին հատվածը ապակեպատ է, ունի կտրովի մետաղացանց՝ ներքևի և վերևի հատվածներում։ Վերին հատվածի կլոր շրջանակների մեջ կանացի դեմք է պատկերված՝ նման Անահիտ դիցուհուն։ Դռան վերին հատվածը անշարժ է, ապակեպատ։ Դուռը պատրաստել է վարորդ Գուրգեն Թումանյանը։
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6.1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3176/15
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-176