Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Դուռը մեկփեղկանի է։ Այն մետաղից է։ Ներքևի հատվածը ներսի կողմից պատած է ներկված փայտով։ Դռան մյուս հատվածը ներսից հաստ ապակով է պատած։ Վերին հատվածում ունի քառակուսի զարդանախշ։ Զարդանախշի վրա արված են թռչնաձև և բուսական զարդանախշեր, որոնց կենտրոնում խաղողի ողկույզ է պատկերված։ Դռան գլխամասը անշարժ է, այն կամարաձև է, ունի վերադիր մետաղե զարդաքանդակ։ Զամբյուղ է քանդակված, որից երկու ժանյակներ են դուրս գալիս։ Տունը տուֆակերտ է։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176