Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դռան դետալ: Երևում է դռան երկու մասը: Վերին մասը ապակեպատ է, երկմասանոց, ձախ կողմում կա փոքրիկ օդանցք: Դռան այդ մասն ունի մետաղե վանդակաճաղ, որի ճաղերը արևի ճառագայթների տեսք ունեն: Դռան երկրորդ մասը նույնպես երկու մաս ունի՝ մեջտեղում փայտե կլոր սյուն է՝ վերևում նախշերով: Սյան երկու կողմերում նույնատիպ զարդանախշեր են: Զարդանախշի վերևում կիսակամար պատվանդանի վրա սկահակ է: Պատվանդանից ներքև զարդարված շրջանակի մեջ ուղղանկյուն սալիկի վրա, որը դեպի դուրս է ճկված, կա կիսաշրջան նախշ՝ ելուստներով: Սալիկից ցած, աջ և ձախ կողմերում բազմանկյուն երկթեք նախշ է, որից ցած երևում է խաչանման նախշի վերին մասը: Դռան կողքին երևում է գազատար խողովակը: Դուռն ունի քարե շրջանակ: Դռան վրա կա համար՝ 124: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/10 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178