Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է երկփեղկ, աջ և ձախ թեքված բռնակներով դուռ: Ունի երեք մաս: Վերին մասն ապակեպատ է, ունի խորանաձև շրջանակ և մետաղե վանդակ՝ բուսական զարդանախշերով: Մյուս երկու մասերում շրջանակների մեջ, վերադիր երկրաչափական զարդեր կան. ստորին մասը երկարավուն է: Վերին և ստորին մասերի աջ ու ձախ կողմերում զարդանախշերով վերադիր սյուներ կան: Վերին և միջին մասերի շրջանակների միջև կան երկուական վերադիր նախշեր: Դռան վերևում կա երկմասանի ապակեպատ շրջանակ, որը ներսից վարագուրված է: Դռան մետ կա շեմ: Իսկ դռան վերևում կան շարված քարե սալիկներ:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3342/20
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-178