Դուռ ծածկով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ: Այն ունի երկթեք ծածկ, որի վրա կան մետաղե զարդանախշեր՝ բուսական նախշերով: Ծածկի երկու կողմում կան կարճ ջրատարներ: Դուռը երկփեղկ է, վրան կա բռնակ և զանգ: Փեղկերը իրարից բաժանված են թեք գծանախշերով ուղղահայաց ձողով: Դռան ամեն մի փեղկը երեք մաս ունի /փեղկերն իրար նման են/: Վերին մասը ծածկված է հաստ նախշազարդ ապակիով, որը շրջանակի մեջ է: Մյուս երկու մասերում շրջանակների մեջ արված են երկթեք զարդանախշեր՝ մեկական: Ցածր մասը ավելի երկար է: Վրևի և մեջտեղի մասերի շրջանակների միջև կա ուղղահայաց նախշաշերտ: Դռան ներքևում վերադիր զարդանախշ է: Դռան վերին մասում կա ապակեպատ շրջանակ: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/14 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178