Դուռ սանդղակով, ծածկով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Դուռը փայտից է, երկփեղկանի։ Երկու փեղկերի կենտրոնական հատվածների վրա խոր գծանախշերի օգնությամբ առանձնացվել են երկայնքին գգվող ուղղանկյունիներ։ Դուռն ունի մետաղե բռնակ։ Դռան վերին հատվածը անշարժ է, ապակեպատ։ Ունի բուսական զարդանախշ կրող մետաղացանց։ Դռան վերևում՝ տանիքի եզրին մետաղե հարթ ծածկն է։ Ծածկի եզրահատվածները զարդանախշված են։ Երկու կողքերից կարճ ձևավոր ջրատար խողովակներ են դրված։ Դռան առջև հարթ քարե սանդղակն է, որից անջատվում են աստիճանները։ Սանդղակը մի կողմից ունի գեղեցիկ մետաղե ճաղաշար։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176