Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մեծ պլանով պատկերված է դրակոն, որի մարմինը մասամբ թաքնված է կապտա-երկնագույն ու մոխրագույն ծովի ջրերում: Կանաչ-օքրայագույն օձի թեփուկածածկ մարմինն ունի կարմրադեղին պոչ և լողաթևեր՝ ձեռքերի փոխարեն, տղամարդկային կազմվածք, օձաձկնային գլուխ՝ գիշատիչ արտահայտությամբ, դեղին աչքերով, երկար, ջրիմուռանման թափվող մազերով: Ավելի աջ մասում կա եռակայմ, վեց թիակով կարմիր նավ՝ դեղին, կանաչ, շագանակագույն առագաստներով՝ կապտականաչ երկնքի, բոսորագույն ամպերի ֆոնին:
Հեղինակ՝ Կալմակով Նիկոլայ ԿոնստանտինովիչՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-79