Դրոշմոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, շրջանաձև, երկերես դրոշմոց է. երկու երեսներին էլ արված են տարբեր տրամաչափերի կիսագնդաձև խորություններ/փոսիկներ/ : Մի երեսին կա վեց մեծ, եզրերին՝ վեց փոքր, կենտրոնում՝ մեկ ծանծաղ խորություն, սրա շուրջը՝ երեք փոքր խորություն և ևս երկուսը, որոնք շատ ծանծաղ են և ավարտուն տեսքի բերված չեն: Մյուս երեսին՝ կենտրոնում, ամենամեծ տրամաչափով խորությունն է, որի շուրջը արված են թվով երեսունչորս աստիճանաբար մեծացող, ապա կրկին փոքրացող տրամաչափով խորություններ. ընդամենը՝ երեսունհինգ փոսիկ: Տրամագիծ (սմ)՝  11.5 Նյութը՝  լատուն Բարձրություն (սմ)՝  2.6 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/138 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628