Դրոշմոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, շրջանաձև, երկերես դրոշմոց է, երկու երեսին էլ արված են տարբեր տրամաչափի կիսագնդաձև խորություններ: Դրոշմոցի մի երեսին կենտրոնում տրամաչափով արված խորության շուրջը կան տասը ավելի փոքր, տարբեր տրամաչափերով և ավելի ծանծաղ խորություններ, որոնց միջև /ոչ բոլորի/ կա յոթ փոքր փոսիկ: Մյուս երեսին կենտրոնում եռանկյունաձև դասավորված են երեք փոքր տրամաչափերով ծանծաղ խորությամբ փոսիկներ, սրանց շուրջը՝ վեց բավականին մեծ տրամաչափերով խորություններ, վերջիններիս միջև՝ համեմատաբար փոքր ևս հինգ փոսիկներ: Տրամագիծ (սմ)՝  8 Նյութը՝  լատուն Բարձրություն (սմ)՝  1.8 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/31 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624