Ե. Չարենցի դիմանկարը (1978)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ողջ կտավի մակերեսով, խոշոր պլանով պատկերված է տղամարդու դիմահայաց գլխանկար: Հորինվածքը լուծված է գերակշռող կարմիր, տեղ-տեղ կանաչ, դեղին ու նարնջագույն երկրաչափական գունաբծերով: Լայն ճակատով, օվալաձև աչքերի խորաթափանց հայացքով, կոր, մեծ արծվաքթով, հաստ շուրթերով և նեղ կզակով: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  75*65.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-169