Ե. Քոչարը, կինը՝ Մանիկը և մի խումբ մարդիկ Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը՝ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ, 1978

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Ռ. Ալեքսանդրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, վերջինիս կինը, Դավիթ Վարդանյանը, Միշա Չալաբյանը, նրա կինը՝ Հասմիկ Պետրոսյանը և այլոք: Շրջերեսին՝ «Ձախից ամենավերևում՝ Չալաբյան Միշա /ֆիզիկոս, գիտ. թեկնածու/, ձախից ամենածայրինը՝ Հասմիկ Պետրոսյան /ֆիզիկոս, գիտ. թեկնածու/, Ս. Կապուտիկյանի կողքին պատմաբան Ծատուր Աղայանը, վերջինիս Կողքին մաթեմաթիկոս – ակադեմիկոս Ռ. Ալեքսանդրյանը: I շարքում Ե. Քոչարի Կողքին ակադեմիկոս Ջրբաշյանը»: Սև-սպիտակ, հատիկավոր, պոզիտիվ: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Չափս՝  11 x 17,6 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 4757 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ.Ֆ. - 745