Եզան վզի և ճակատի փունջ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր և կապույտ բրդյա թելերից հյուսված պարաններ են, որոնց ծայրերը ավարտվում են փնջերով։ Շրջանաձև հյուսված պարանից ամրացված է մի փոքրիկ պարան։ Պարանների միացման տեղերում կարված են կոճակներ։ Օգտագործվել է տոնական օրերին, անասուններին զարդարելու համար։ Վարպետ՝  Սրբուհի Զոհրաբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հերիա Նյութը՝  թել Չափս՝  38*20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6670/1 Բաժնեհաշվառանիշ՝  2964