Եզդիների ընտանիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է քրդական բազմանդամ ընտանիք: Ընտանիքի բոլոր անդամները, բացի մորից, հագել են ժամանակակից հագուստ: Մայրն ունի քրդական ազգային հագուստ: Ընտանիքի անդամներից հինգը՝ երկու երեխա և երեք չափահաս, առջևի շարքում են: Մնացածները կանգնել են նրանց ետևում: Երկրորդ շարքում աջից ձախ, սև պիջակով մի տղամարդ է կանգնել, որը ձեռքին մի երեխա ունի: Նրա կողքին ծաղկավոր հագուստով բարձրահասակ մի կին է կանգնել: Կենտրոնում մայրն է, ապա ընտանիքի մյուս անդամները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ապարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Բարձրություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2046/25 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-24