Եզնկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոյ

Եզնկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եզնըկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  (Ընտիր մատենագիրք). Եզնիկ Կողբացի. Եզնըկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոյ. - ի Վենետիկ, 1826 (ՌՄՀԵ), Սուրբ Ղազար: Փոքր գրքույկ է՝ ստվարաթղթե կազմով: Կազմերեսներն ու կռնակը պատված են մուգ դարչնագույն կաշվով: Կռնակին դրոշմված են վերնագիրն ու բուսանախշեր: Ֆորզացները կանաչ-դարչնագույն մարմարե մակատեսքով ողորկ ստվար թղթից են: Վերջին ֆորզացի դարձերեսին կա սև թանաքով մակագրություն՝ «...Բարի էր» (առաջին բառն անընթեռնելի է): Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը, կռնակը և ֆորզացները խունացած են, անկյունները՝ մաշված, էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Եզնիկ Կողբացի Էջ՝  334 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1826 Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  11,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/553